կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 00:38
Հասարակություն

Բուք, մերկասառույց եւ փակ ճանապարհներ

Բուք, մերկասառույց եւ փակ ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Ցողամարգ (բուք), Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:

Ապարան-Ծիլքար, Վայք-«Զանգեր» (ձնաբուք), Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 31-35-րդ կմ-ին (Մեղրիի սար), Կոտայքի, Լոռու մարզերում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ ճամբարակում և Վարդենիսում բուք է:

Կապան-Գորիս-Սիսիան ճանապարհահատվածին, ինչպես նաև Ճամբարակ քաղաքում մառախուղ է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: