կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 10:03
Հասարակություն

Ձյուն և բուք. կան փակ ճանապարհներ

Ձյուն և բուք. կան փակ ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վայք-«Զանգեր», Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները: Վայք-«Զանգեր», Գորիս-Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածում բուք է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: