կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 23:29
Քաղաքական

Շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շատ պրիմիտիվ. ԲՀԿ պատգամավոր

Շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շատ պրիմիտիվ. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին համացանցում աղմուկ հանած բռնությունների թեմայով պատմություններին:

«Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք`որքանով են ավելացել համացանցում տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության մասին։
Հաստատ նկատած կլինենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են։
Նամանավանդ վերջին շրջանում այդպիսի տեղեկությունները ողողել են մամուլը։Չլինի՞ մենք ազգովի գազազել ենք ու հարձակվել ենք «խեղճ» կանանց և երեխաների վրա։ Իհարկե` ոչ։
Հիմա հարց...սա ի՞նչ է։
Պատասխան - սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է, որը պետք է ձևավորի հանրության մոտ սարսափ և տագնապային տրամադրություններ։
Ինչո՞ւ...շատ պարզ պատասխան.շշուկներ կան, որ շուտով Հայաստանը կփորձի ԱԺ-ի միջոցով վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի` փաստացի մեր օրենսդրական դաշտ կներմուծվի երրորդ սեռ, գենդեր, Յուվենալ արդարադատություն և այլն...հավատացնում եմ Ձեզ, որ այս ամենի շարժիչը հենց դա է կամ դրա տիպի ինչ-որ մի բան։
Մի խոսքով, իմացեք մի մի բան, որ խտրականության դեմ պայքարելու պատրվակով փորձ է արվելու ապուշացնել հասարակությանը և, ուղղակի, փաստի առաջ կանգնեցնել։
ՀԳ
Ես, իհարկե,չեմ հերքում, որ Հայաստանում գոյություն ունի բռնություն, սակայն...եթե կա բռնություն, ապա դրանով պետք է ԱՆՊԱՅՄԱՆ զբաղվի ոստիկանությունը և, ԱՆՊԱՅՄԱՆ, մեղավորներին խստագույնս պատժի, երկրորդը` ես համոզված եմ, որ հիմա մեզ փորձում են համոզել, որ մեր հասարակությունն այնքան վայրենի է, որ միայն Ստամբուլյան կոնվենցիան կկանգնեցնի բռնության ալիքը: Շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շա~տ պրիմիտիվ։