|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սնանկացման և վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Արդեն իսկ ակնհայտ կեղծ սնանկության այս ֆոնին, սակայն, ևս մի ուշագրավ հանգամանք կա՝ էլեկտրամատակարար ընկերությունն այս տարվա առաջին 3 ամիսներին վճարել է 1,8 միլիարդ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 28%-ով։ Մինչդեռ էլեկտրաէներգիայի գինը նախորդ հուլիսից, ինչպես հայտնի է, թանկացել է 27%-ով։
Տրամաբանություն փնտրելն ավելորդ է։ Հանրահաշվային այս թնջուկը հնարավոր է լուծել միայն ՀՀ-ում գործող խաղի կանոնների գործադրմամբ. կամ միլիարդները ստվերային հոսք ունեն, պետբյուջե չեն մտել, կամ արտագաղթի պատճառով՝ բնակչությունը քիչ «լույս է վառել»։ Երկու պարագան էլ անասելիորեն ցավալի երևույթ է մեր երկրի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։