Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Գառնիում տեղի է ունեցել «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի հուղարկավությունը:
Yerkir.am-ի տեղեկություններով` հուղարկավորությանը թույլ չեն տվալ մասնակցել ոչ միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող` Սուրիկ Հակոբյանի դատապարտյալ որդուն՝ բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին, այնպես էլ նրա եղբոր` «Գառնիի Սուրիկի լավաշ» ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի` կալանքի տակ գտնվող որդուն՝ Ռուբեն Հակոբյանին:
Նշենք, որ ինչպես կալանավորված, այնպես էլ դատապարտված անձինք կարճաժամկետ մեկնելու իրավունք ունեն, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվելու կամ դատապարտվելու դեպքերում: Սահմանված կարգի համաձայն` մերձավոր ազգականի մահվան դեպքում նրանց կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ: Կալանավորված անձանց կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:
Yerkir.am-ն արդեն հայտնել է, որ Արտուշ Հակոբյանը դատապարտվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դա է եղել պատճառը, որ նրան կարճաժամկետ մեկնում չեն տրամադրել, փոխարենը ՔԿՀ վարչակազմը հանել է Հակոբյանի նկատմամբ տեսակցությունների արգելքը:
Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանին, ապա, ըստ մեր աղբյուրների, նա այս ընթացքում կալանավայրից փախուստի փորձ է կատարել, ինչն էլ հիմք է հանդիսացել նրա վարքագիծը բացասական բնութագրելու համար:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուբեն Հակոբյանը նախկինում խուսափել է քննությունից, խոչընդոտում է գործի քնությանը, քննությանն շահերից ելնելով` քննիչը նպատակահարմար չի գտել տրամադրել կարճաժամկետ մեկնում:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ 4-րդ մասի (զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելը) և 235-ի 1-ին կետ հատկանիշներով (ապօրինի զենք-զինամթերք պահելը): Նախաքննության համաձայն՝ 2015թ. հուլիսի 9-ի երեկոյան Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների և համագյուղացի Ռուբիկ Հակոբյանի միջև Գառնի գյուղի տարածքում վիճաբանություն է ծագել ավտոմեքենաներով ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով։ Այն շարունակվել է գազալցակայանի շրջակայքում, ապա վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում, քննության տվյալներով, Ռ.Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի և օժանդակ շինության ապակիները: Պարզվել է նաև, որ վիճաբանությանը միջամտել են համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանի մտերիմները՝ Ա.Սահակյանը և Ա.Հայրապետյանը, նախնական տվյալներով՝ վերջիններս ևս ինքնաձիգից կրակահերթ են արձակել: