Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սեյլուկը Tribuna.com-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Շախտյոր»-ից «Բորուսիա» տեղափոխության մասին:
«Մի ժամանակ ես համոզել էի Դոնեցկի «Մետալուրգ»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին` որքան հնարավոր է արագ գնել Մխիթարյանին, քանի որ նա արդեն առաջարկ էր ստացել շվեյցարական մի ակումբից: Նրանք վերցրեցին հայ ֆուտբոլիստին, իսկ հետո արդեն ես կազմակերպեցի Հենրիխի տեղափոխությունը «Շախտյոր»: Խաղացողի իրավունքները 50/50 էր: Կեսը` ակումբին, մյուս կեսը` ֆուտբոլիստի ներկայացուցչին: Ես նաև քննարկել էի նրա տեղափոխությունը «Լիվերպուլ», սակայն Մկրտչյանն ինքը որոշեց վերցնել Մխիթարյանի տեղափոխությունից ստացված գումարները և ճնշում գործադրեց Հենրիխի վրա` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի օգնությամբ: Գործին խառնեցին անգամ Մխիթարյանի քրոջը, ով աշխատում է ՈւԵՖԱ-ում: Այնտեղ ի հայտ եկավ նաև Մինո Ռայոլան: Մկրտչյանը ստիպեց Հենրիխին` համագործակցել Ռայոլայի հետ, և արդյունքում` այդ 50 տոկոսը` 13,5 միլիոնը, բաժին հասավ նրան: Ի դեպ, Մխիթարյանը հիանալի դաստիարակություն ունի: Պարզապես նրա բախտը չբերեց, և նա հայտնվեց նման իրավիճակում: «Բորուսիա» տեղափոխվելուց հետո նա ինձ հաղորդագրություն գրեց և ներողություն խնդրեց ամեն ինչի համար: Մինչ օրս նա ինձ տեսնելիս կախում է գլուխը»,- ասել է Սեյլուկը: