|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մեծ Բրիտանիան կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը՝ ելույթ ունենալով մայիսի 7-ի համընդհանուր ընտրություններից հետո խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը:
«Իմ կառավարությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումն ապահովելու համար, և կպահանջի Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրականացում»,- ասել է թագուհին: