Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ռուսաստանյան ներդրողների վրա. գրում է Коммерсантъ-ը:
«ՀԷՑ-ի սակագների հետ կապված դժգոհությունների հետո, ինչը հանգեցրեց ակտիվի վաճառքին, խնդիրներ են ծագել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը քննադատության է ենթարկել «Ռուսական երկաթուղիներ»-ին պատկանող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը:
Նա նշել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերությունը 2015-ի ապրիլից բարձրացրել է բեռնափոխադրումների գները, որը կարող է համարվել գերիշխող դիրքի չարաշահում: Շաբոյանի խոսքով՝ հանձնաժողովը կարծում է, որ ընկերությունը արհեստականորեն է բարձրացնում գները ներդրումային ծրագրի շրջանակում, ինչպես նաև խախտում է պետգնումների մասին օրենքը՝ կեղծ տենդերներ անցկացնելով:
Համապատսխան նյութերն արդեն փոխանցվել են ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայություն»,- գրում է թերթը:
«Ռուսական երկաթուղիներ»-ում թերթին հրաժարվել են մեկնաբանություն տալ: