կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-31 22:02
Քաղաքական

ԸՕ և ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին պետք է մասնակցեն ԱԺ բոլոր քաղաքական ուժերը. ՀՀԿ

ԸՕ և ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին պետք է մասնակցեն ԱԺ բոլոր քաղաքական ուժերը. ՀՀԿ

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նախկին արդարադատության նախարար, ՀՀԿ-ական  Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ  ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների, սակայն համարում են, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Դա պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ-ն ցանկանում է ցրել հասարակության մեջ առկա այն թյուրըբռնումը, թե ՀՀԿ-ն ցանկանում է տապալել ԱԺ խորհրդարանական ընտրությունները կամ ԸՕ օրենսգրքի փոփոխությունները:

«Առ այսօր, մասնակցել նման քննարկումների ,մենք չենք ստացել, բայց հայտնում ենք մեր պարաստակամությունը: Մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելով, մասնավորապես, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց փոխկապակցված բազա: Մենք պատրաստ ենք պաշտպանել պարոն Փաշինյանի արտահայտած այդ միտքը: Պատրաստ ենք պաշտպանել նրա արտահայտած մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովի ցուցակների մոբիլությունը, երբ ավտոմատ արգելափակվում է քաղաքացու ընտրելու իրավունքը` նրա կողմից պետական սահմանն անցնելուն պես»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ռեկտինգային ընտրակարգին, նա նշեց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ այդ ընտրակարգը շատ օգտակար է, որովհետև փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, ուր գործում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, այդտեղ քաղաքականությունը սկսում է կենտրոնանալ մայրաքաղաքներում, ընտրողը չի իմանում, թե իրեն որ կոնկրետ պատգամավորն է ներկայացնում իր շահերը խորհրդարանում:Սակայն, ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել նաև այդ ընտրակարգը: