Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ-ում պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ո՞վ է տվել, դա Անվտանգության խորհրդի նիստի որոշո՞ւմ է եղել, թե՞ ոչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ անձամբ է այդ որոշման պատասխանատուն, որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում, որոնց ներկա են եղել նաև ՊՆ նախկին նախարարը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նիկոլ Փաշինյանը հավելել էր, որ որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, իսկ ԱԳ նախկին նախարարը՝ Արա Այվազյանը, որն ասում էր, որ տեղյակ չի եղել այդ որոշումից, իրականում ներկա է եղել այդ քննարկումներին։ Փաշինյանի պնդմամբ՝ որոշումը կայացվել է Սյունիքում ստրատեգիական նշանակության ճանապարհը չկորցնելու նկատառումով։
Armlur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումների մասնակիցների ցուցակը։ Ընդ որում՝ Սյունիքում զորքերի հետքաշման շուրջ քննարկումներ եղել են մի քանի անգամ, որոնց մասնակցել են նաև ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և նրա տեղակալը։
Armlur.am-ը ներկայացրել է քննարկումների մասնակիցների ցուցակը։