կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-01-16 10:14
Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:                                                                                                                                                                                                Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից)  տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
 լրատվական ծառայություն