|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` ՏԿԱԻ նախարարության նոր համալիրի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար գործադիրը հավելյալ միջոցներ պետք է հատկացնի:
Հիշեցնենք, որ համալիրի կառուցման համար նախորդ տարվա բյուջեով հատկացվել էր 350 միլիոն 526 հազար դրամ: Այժմ կառավարությունը 2016 թվականի պետական բյուջեով համալիրի կառուցման համար հատկացրեց 675 միլիոն դրամ, իսկ միջոցները հատկացվել են կառավարական N 2 շենքի օտարումից գոյացած միջոցներից:
Նոր համալիրը նպատակ ունի մեկ հարկի տակ տեղակայել նախկին ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Միգրացիոն պետական ծառայության, «Հիդրոմետ» և համակարգում գործող այլ ծառայություններ: