|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովեստի խոսքեր է ասել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանի նման ֆուտբոլիստի մասին միայն կարելի է երազել: Նա օրինակ է բոլորի համար: Ինձ համար մեծ պատիվ է նրա մարզիչը լինել: Ես ամեն օր նրանից սովորում եմ: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նա դեռ ցույց չի տվել իր ամբողջ տաղանդը: Բացի դրանից` նա յուրահատուկ մարդ է` խելացի և շատ զգայուն»- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը: