կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-08 10:44
Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Հարսնաքարի մոտ

Խոշոր ավտովթար՝ Հարսնաքարի մոտ

Հունվարի 7-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աճառյան և Ծ.Աղբյուրի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի 34UF234 պ/հ (վարորդ Ա. Ս., ծնվ.1985թ.) և «Mercedes E211»  մակնիշի 41PU444 պ/հ (վարորդ Հ. Խ., ծնվ.1997թ.) ավտոմեքենաները:

«Opel Astra» ավտոմեքենայի ուղևորներ Կ. Պ.-ը (ծնվ.1994թ.), Ս. Ղ.-ը (ծնվ.1967թ.), Օ. Պ.-ը (ծնվ.1953թ.) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Խ.-ը հոստպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները: