Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նոյեմբերի 15-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 MG 375 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Ա.) և «Volkswagen Jetta» մակնիշի 20 SS 360 (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1956 թ. ծնված Ա. Ա.-ը և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1947 թ. ծնված Ա. Ջ.-ը մահացել են, իսկ Ա. Ա.-ը տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ, իսկ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1980 թ. ծնված Կ. Գ.-ը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: