Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Բալըքեսիրի քաղաքապետ Ահմեդ Էդիփ Ուղուրը, լաց լինելով, հրաժարվել է քաղաքապետի իր պաշտոնից և լքել իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:
Ըստ Demokrathaber-ի՝ Ուղուրը եղել է այն քաղաքապետերից, որոնց հրաժարականը պահանջել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա իր խոսքում առանձնահատուկ շեշտել է, որ անհնար է զբաղվել քաղաքականությամբ այնտեղ, որտեղ ժողովրդավարությունը խնդրահարույց է: «Տխուր եմ, վիրավորված, սակայն սիրտս հանգիստ է: Չեն եղել կոռուպցիայի կամ գյուլենականների հետ կապեր, անհաջողություններ, սակայն սպառնալիքները հասնում են ընտանիքիդ: Դադարեցվել են ԱԶԿ-ում քաղաքականությամբ զբաղվելու իրավասություններս: Այս փուլում ինձ հասցրել են այն կետին, որ հրաժարական տամ: Այսպիսով` ես հրաժարական եմ տալիս քաղաքապետի իմ պաշտոնից և ԱԶԿ-ական լինելուց»,- հայտարարել է քաղաքապետը՝ չկարողանալով զսպել արցունքները: