Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշեց, որ փոքրիկ որոշում ունի ներկայացնելու` անշարժ գույքի գնահատողի որակավորման մասին:
«Դա շատ, շատ կարևոր որոշում է, ինչի՞ է փոքր»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Եղիազարյանը արձագանքեց. «Կարևոր է, բայց` փոքր»: Շարունակելով` նա ներկայացրեց որոշումը, որը նախատեսում է անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականը այսուհետ տրամադրել անժամկետ: Հիմնավորումն այն է, որ մնացած բոլոր վկայականները, որոնք առնչվում են կադաստրի գործունեությանը, անժամկետ են, ուստի որոշվեց դա էլ անժամկետ դարձնել:
Վարչապետը կրկնեց, որ դա շատ կարևոր փոփոխություն է: