կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-17 14:17
Քաղաքական

Մենք գիտենք` ովքեր են մեծ բեռներ տեղափոխողների հովանավորները. Նաիրա Զոհրաբյան

Մենք գիտենք` ովքեր են մեծ բեռներ տեղափոխողների հովանավորները. Նաիրա Զոհրաբյան

Արդեն տեղակացրել ենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նախագծով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննա բեռների տեղափոխումն արգելել, քանի որ ճանապարհներին մեծ վնաս է հասցվում։

Արթուր Առաքելյանն ընդգծեց, որ ցանկալի կլինի անցում կատարել ավտոմատ վերահսկման համակարգին, որի արժեքը կկազմի 25 հազարից մինչև 250 հազար ԱՄՆ դոլար, սակայն, բյուջեում նման գումարներ նախատեսված չեն, և փորձում են բանակցություններ վարել` գրանտային միջոցներով այն իրականացնելու համար:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ և հիշեցրեց աղքատ մարդու վերաբերյալ անեկդոտ` մարդը կոճակը գտնում է և ասում` մնաց վերարկուն գտնեմ: Նա հարցրեց, թե հայտնի՞ է` որտեղից են այդ ռեսուրսները, միջոցները հայթայթվելու:

Նաիրա Զոհրաբյանը կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ մտահոգություն հայտնեց: «Այստեղ հերթական անգամ տեղ ենք բացում մանիպուլիացիների, հովանավորչության, ամենաթողության համար, որովհետև մենք գիտենք, թե ովքեր են մեծ բեռներ տեղափոխողների հովանավորները»,- ասաց նա:

Արթուր Առաքելյանն էլ ընդգծեց, որ իրենք նպատակ ունեն ավտոմատացնել գործընթացը, որպեսզի մարդկային գործոնը հնարավորինս նվազ լինի: