|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Երեկ սկսվել է մանկապղծության մեջ մեղադրվող գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը:
Տարիներ շարունակ նրա գործունեության մասին տեղեկություններ ունենալով` Ալավերդու ոստիկանությունը ոչինչ չի արել: Չի արել, որովհետեւ ոստիկանությանը Սերոբ Տեր-Պողոսյանը պարբերաբար վճարել է:
Պետք է քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե ինչպես է նա դարձել ոստիկանության հասարակական խորհրդի անդամ եւ վարչապետի խորհրդական, ովքեր են նրան առաջադրել այդ պաշտոններում, եւ որքան գունար եւ ում է վճարել դրա համար Սերոբ Տեր-Պողոսյանը:
Աշխատանքից պետք է հեռացվեն Ախթալայի այն դպրոցների տնօրենները, ովքեր տեղյակ էին կատարվածին եւ ոչինչ չէին ձեռնարկում, քանի որ նրանց էլ գործարարը նվերներ էր արել:
Ս. Տեր-Պողոսյանի թիկնապահները, ովքեր ապահովում էին նրա անվտանգ սեքսը, նույնպես պետք է կանգնեն դատարանի առաջ:
Իսկ դատարան ներկայացված նյութերից չի երեւում, որ այս ուղղությամբ նախաքննական մարմինն ինչ-որ բան է արել: