կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-12-11 12:14
Քաղաքական

Փոստանջյանը «բացահայտում է», թե որ դեպքում հետ կքաշվեն իշխանությունները

Փոստանջյանը «բացահայտում է», թե որ դեպքում հետ կքաշվեն իշխանությունները

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսեց «խաղաղ անհնազանդությունների» մասին: Նա մի քանի անգամ այս քառօրյայի ընթացքում կոչ էր արել հասարակությանը` դիմել խաղաղ անհնազանդության բոլոր մեթոդներին:

Ըստ Զարուհի Փոստանջյանի` կառավարությունը հայտարարեց, որ հնարավորությունների բյուջե է, այսինքն` գումարները չեն բավականացնելու իշխանությանը:

«Ես հենց այնպես կոչ չարեցի` դիմել անհնազանդության, մենք չպետք է սնուցենք այս իշխանությանը, դրա համար էլ կոչ արեցի, որ քաղաքացիները չվճարեն արագաչափերի ներկայացրած վճարները տուգանքները, դիմեն գործադուլների: Դա է լինելու խաղաղ անհնազանդությունը: Եթե այս գործողությունները համակարգված լինեն, ապա իշխանությունը հետ կքաշվի: Տեսեք, թե ինչպես Վենեսուելայում հաղթեց ընդդիմությունը, անգամ` այն դեպքում, երբ այդ ընդդիմության լիդերները բանտերում էին»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը համոզված է` եթե իշխանություններին սնուցելու աղբյուրները չլինեն, եթե Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում միաժամանակ ու համակարգված անհնազանդություններ լինեն, ոստիկանությունը հնարավորություն չի ունենալու արձագանքել ու ճնշել դրանք: