կարևոր
4402 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 20:47
Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը. Sputnik Արմենիա

ՀՀ ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը։ Լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց փոխանցում իրենց առաջարկները։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները փոխանակվում են դիվանագիտական խողովակներով»,- պատասխանել են ԱԳՆ–ից։

Հիշեցնենք` մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացրել է 4 փաստաթուղթ, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Ադրբեջանի կողմից Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձեւակերպել։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը շուտով կներկայացնի իր դիտարկումները խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ: