| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն  «Ազատություն» ռադիոկայանի ասուլիսի ընթացքում  նշել  է, որ Դաշնակցությունը որևէ կոռուպցիոն գործի մեջ չի կարող լինել:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը ՝ քրեական գործերի,  չարաշահումների մասով, Մինասյանը պատասխանել է. «Ես բացառում եմ  որևէ   չարաշահման դեպքի բացահայտում՝ իմ անձի հետ կապված: Թեև այժմ մեր երկրում ոչինչ բացառել հնարավոր չէ, հաշվի առնելով վերջին ձերբակալությունները: Չկա այսօր պետական իշխանության մեջ գտնվող անձ, որ ինձ մեղադրանք ներկայացնի: Քանի որ առաջնորդվել եմ պետական շահով: Ես այն պաշտոնյաներից եմ եղել, որ գիշերը հանգիստ եմ քնել, իմ աշխատանքը թույլ է տալիս անել այս պնդումը: Ես և իմ  դաշնակցական ընկերները վախեցող  տեսակ չենք»:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի դասախոսական կազմի հետ հանդիպմանը, Արծվիկ Մինասյանը ասաց, որ եթե այդպես պետք է հանդիպեր, ավելի լավ էր չհանդիպեր:
«Վիրավորական վերաբերմունքը պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ՝ սկսած գրիչով  թելադրելու վարքագծից վերջացրած  կոպիտ արտահայտված մոտեցումներով, գործընթացները  կուսակցականացնելն ու քաղաքականացնելը: Սա ճիշտ բան չի, ես չարախնդությամբ չեմ մոտենում այս հարցին, այլ սրտացավությամբ»,-ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամը: