|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ հերթական քառօրյայի նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ այդ փոփոխությամբ առաջարկվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարություն և դրանց նկատմամբ տեխնիկական վերահսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:
Այդ օբյեկտներն են՝ գյուղական բնակավայրերում կառուցվող` 300 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման` օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քառակուսի մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քառակուսի մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 100 քառակուսի մետր մակերեսը չգերազանվող ջերմոցները, 300 քառակուսի մետր մակերեսը չգերազանցող` գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները և 100 քառակուսի մետր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:
Նախարարը նշեց, որ փոփոխությունը վերաբերում է առայժմ գյուղական բնակավայրերին, իսկ եթե պրոցեսը նորմալ ընթանա, հետագայում կնախատեսեն նաև քաղաքային բնակավայրերի համար: