Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի հիման վրա՝ 2008 թվականից իրականացվում է անհատական բնակելի տների, դրանց կից հողամասերի և դրանցում կառուցված ինքնակամ բնակելի տների ու օժանդակ շինությունների անհատույց օրինականացման կարգը, որի շրջանակում մայրաքաղաքում արդեն իսկ օրինականացվել են շուրջ 10 000 բնակելի տներ, ինքնակամ զբաղեցված հողամասեր. հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, պարզաբանելով կարգը, նշել է, որ անհատույց բնակելի տների օրինականացումը վերաբերում է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ինքնակամ բնակելի տներին և ինքնակամ զբաղեցված հողամասերին: Օրենքի համաձայն, անհատույց օրինականացման ենթակա են մինչև 300 քառ. մետր մակերեսով ինքնակամ զբաղեցված հողատարածքները: Հողատարածքների 300 քառ. մետրից ավելի մակերեսի օրինականացումը կատարվում է գործող կադաստրային արժեքներով`ըստ տարածագնահատման գոտիների:
Գործընթացը սկսվում է Երևանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված <<Մեկ պատուհանի>> գրասենյակ այցելությամբ, որտեղ կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն և կներկայացվեն գործընթացին առնչվող բոլոր ընթացակարգերը: Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է ունենալ տեղագրական կամ գեոդեզական հանույթ և համապատասխան փաստաթղթեր` կառուցապատման տարեթվի վերաբերյալ տեղեկանքով: