կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-08 12:12
Իրավական

Կենտրոնի ընտրատարածքային հանձնաժողովի անդամը կալանավորված է

Կենտրոնի ընտրատարածքային հանձնաժողովի անդամը կալանավորված է

Դեկտեմբերի 4-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը երկամսյա կալանավորման որոշում է կայացրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ նյութապես շահագրգռելով` հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը:

Yerkir.am-ը Միրիջանյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանից հետարքրվեց՝ արդյո՞ք իր պաշտպանյալն ընդունում է առաջադրված մեղադրանքը: Փաստաբանը հայտնեց, որ այս փուլում չի ցանկանում մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Մ.-ն, նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելով, առաջարկել է իրեն տրամադրել վստահված անձի երկու վկայական և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանի հաղորդման հիման վրա՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը, նյութապես շահագրգռելով, առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: