Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն մասնակցել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք հետընտրական ցնցումներ երկրում չի կանխատեսում, նա պատասխանեց, թե ինչ ընտրություն կատարի ժողովուրդը, այն էլ իրենց համար ընդունելի կլինի: Ճշտող հարցին` այսինքն` եթե չանցնի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, դա ձեզ համար խնդի՞ր չէ, վարչապետը պատասխանեց. «Ոչ»:
«Մենք մեր խնդիրը համարել ենք ավարտված, երբ հանրությանը ներկայացրել ենք փոփոխությունների փաթեթը։ Հիմա մարդիկ թող որոշեն` իրենց ինչ է հարկավոր»,- ասաց Աբրահամյանը:
Հարցին, թե, ըստ հրապարակումների, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին մեկնել է Հայաստանից՝ հանրաքվեին չմասնակցելու համար, ի՞նչ կասի այս մասին` որպես Ծառուկյանի խնամի, նա պատասխանեց, թե խնամին ի՞նչ կապ ունի, թե ով ուր է գնում, ինչ է անում:
Մեկ այլ հարցի, թե ընդդիմության վերջին հանրահավաքներն ի՞նչ հուշեցին, վարչապետը պատասխանեց. «Հանրահավաքները ցույց տվեցին, որ նրանց վիճակը լավ չի»: