|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
Դատական նիստը սկսվել է 30 րոպե ուշացումով՝ ժամը 19։30-ին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է որպես խափանման միջոց կիրառել 2 ամսվա կալանքը։
Դատարանի որոշումը նախատեսվում է, որ կհրապարակվի այսօր ուշ երեկոյան։
Հիշեցնենք, Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել հեռախոսազրույցի գաղտնալսմամբ՝ ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։
Նախշքարյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։
Գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի 21-ամյա Մ․Մ․-ն, որը եղել է «Հայաստան» դաշինքի հանձնաժողովի անդամ։