|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը։
«Անադոլու»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ։
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ՝ երկրաարժերի զոհերի թիվը Սիրիայում գերազանցել է 4,5 հազարը։
Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։ Հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։