Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում ԵՄ դիվանագիտության ղեկավարը հաստատել է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
«Այդ համատեքստում չափազանց կարևոր է, որ կողմերը առանց նախապայմանների լիարժեք մասնակցեն բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին զարգացումները, ինչպես նաև ընդգծվել է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերություններում առաջընթացը:
ԵՄ-ն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հաջորդ ընտրությունների կազմակերպմանը և դրանց մոնիթորինգին:
«Կողմերը քննարկել են բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նոր կառավարության հստակ հանձնառությունը և այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված կոնկրետ գործողությունները: Մոգերինին հաստատել է, որ ԵՄ-ն պատրաստ է կոնկրետ աջակցություն տրամադրել բարեփոխումներին, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական օգնության տրամադրման միջոցով, և ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխման կարևորությունը»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում: