|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքական F16 կործանիչները ռուսական ինքնաթիռը խոցել են ի պատասխան «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Սիրիայից Թուրքիա ուղևորվող հարյուրավոր նավթատարների ոչնչացման։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ Զոուբին։
Նա նշել է, որ ողջ նավթը գնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու նավթային ընկերությունը։
«Երբ Ռուսաստանը սկսեց ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի ենթակառուցվածքներին և ոչնչացրեց նավթ տեղափոխող ավելի քան 500 բեռնատար: Դա ազդեց Էրդողանի նյարդերի և նրա ընկերության վրա»,- հայտարարել է նախարարը։