կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-12 18:53
Հասարակություն

Ամեն ինչ կործանվեց, երբ մահացավ սիրելի կինը...

Ամեն ինչ կործանվեց, երբ մահացավ սիրելի կինը...

77-ամյա միայնակ թոշակառու Էռնեստ Մանուկյանն ապրում է Երևանի հանրակացարաններից մեկում` սոցիալապես վատթարագույն պայմաններում: Երկար տարիներ աշխատել է որպես ինժեներ-կոնստրուկտոր ոչ ստանդարտ սարքավորումների ոլորտում, ժամանակին նրան, որպես լավագույն մասնագետի, մի քանի տարով գործուղել են Ալժիր:

 

Ստանում է 35 հազար դրամ թոշակ, և երբ վճարում է կոմունալ ծախսերը, ստիպված է լինում ամեն ամիս 10-15 հազար դրամ պարտք վերցնել ինչ-որ մեկից: «Երբ իմ երեխաների ձեռքին փող է լինում, մի 2-3 հազար դրամով օգնում են, բայց գիտեմ, որ նրանք էլ սոցիալապես վատ վիճակում են»,- ասում է նա: Տունը տաքացնում է 2 փոքրիկ սալօջախով, որոնցով միաժամանակ կերակուրն է տաքացնում: Էռնեստ Մանուկյանի խոսքով` իր կյանքում ամեն ինչ կործանվեց այն պահից, երբ մահացավ իր սիրելի կինը:

 

Ի դեպ, թոշակառուն բացարձակապես չի հավատում իշխանություններին` համարելով բոլորին սուտասան: