|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերի 15-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նշավան գյուղից իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և օգնություն խնդրել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված Արտյոմ Գ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել է իր հորաքրոջ` 1956 թ. ծնված Անահիտ Գ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Անահիտ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Արտյոմ Գ.-ն ներկայացել է բաժին: Կատարվում է հետաքննություն: