կարևոր
2305 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-21 23:10
Հասարակություն

Սեւ բերետավորները շրջապատել ու ծեծել են խաղաղ ցուցարարին

Սեւ բերետավորները շրջապատել ու ծեծել են խաղաղ ցուցարարին

Ոստիկանությունն այսօր երեկոյան բիրտ ուժ է գործադրել հանրահավաքին հաջորդած խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ թույլ չտալով օգտվել անհնազանդության ակցիաներ իրականացնելու սահմանադրական իրավունքից։

Տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են սեւ բերետավորները խմբով հարձակվել մի երիտասարդի վրա ու ծեծում։

Նրանց փորձեցին զսպել քայլերթի մասնակիցները՝ բացականչելով՝ «մի՛ խփեք», «էդ ի՞նչ եք անում էդ երեխու հետ», սակայն բերետավորները շարունակում էին բռնության գործադրումը։