|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունենում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի և նրա թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի միջև հանդիպումը. հայտնում է TRT-ն։
Հանդիպումը տեղի է ունենում Անթալիայում շարունակվող Միջազգային դիվանագիտական ֆոռումի շրջանակներում։ Դա երկու երկրների հատուկ բանագնացների հանդիպումներից հետո առաջին հանդիպումն է։ Միրզոյանին Չավուշօղլուի հետ հանդիպմանն ուղեկցել է թուրք բանագնաց Սերդար Քըլըչը։