| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 48-ամյա Հրաչյա Ներսիսյանի վարած «Զապորոժեցը» մակնիշի 63 LL 874 համարանիշի և Երևանի բնակիչ, 74-ամյա Ռազմիկ Առաքելյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 05 OL 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Զապորոժեց»-ի ուղևորներ 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վթարի մեղավորը եղել է «Զապորոժեց»-ի վարորդը, ով չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ վիրավորները նրա երեխաներն են: Запорожец-ի վարորդ Հ. Ներսիսյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: