|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13:02-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի շուկայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ին բախվել են «ВАЗ 2106» մակնիշի 18 OO 643 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Ս.)ավտոմեքենան և «MKZ» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1987թ. ծնված Մ. Պ.) մոտոցիկլետը:
Մինչ փրկարարնեիր՝ կանչի վայր հասնելը Մ. Պ.-ը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտոցիկլետը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դադարեցրել մոտոցիկլետի վառելիքի արտահոսքը: