կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-07 10:29
Տարածաշրջան

Թուրք ոստիկանները շարունակում են լրագրողների նկատմամբ բռնությունները

Թուրքիայում ոստիկանները բռնություն են կիրառել ցույցը նկարահանող լրագրող Բեյզա Քուրալի նկատմամբ:

Ըստ Demokrathaber-ի՝ լրագրողին ձեռնաշղթաներ հագցնելուց հետո ոստիկանները նրան պառկեցրել են գետնին և սպառնացել. «Այսուհետ ոչինչ առաջվա պես չի լինելու, սովորեցնելու ենք ձեզ»: