Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանարպետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի՝ սոցիալական ապահովության, նպաստների և թոշակների հարցը:
Հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ այս տարի սոցիալական խնդիրների ապահովման համար տրամադրվող գումարը, 2015 թվականի համեմատ, աճել է 3.8 տոկոսով, այն ներառում է շուրջ 100 ծրագիր:
Նա նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը բաժանվում են ըստ դասերի, որոնք են՝ ծերության, ընտանիքի անդամներ և զավակներ, սոցիալական հատուկ արտոնություններ, սոցիալական պաշտպանությանը տրամադրող օժանդակ ծառայություններ և այլն: Ֆինանսների փոխնախարարը շեշտեց, որ սոցիալական խնդիրներին տրամադրվող գումարն աճել է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ, քանի որ 8.5 միլիոնը միայն այս համակարգի համար է:
««Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում» ծրագրի գծով նախատեսվում է 26.760.4 մլն դրամ՝ 2015 թ. 18.267.4 մլն դրամի դիմաց: Ծախսերը 2015 թ. պետական բյուջեի նկատմամբ աճում են շուրջ 8.493.0 մլն դրամով, որը պայմանավորված է մասնակիցների թվաքանակի աճով»,- նշեց Սաֆարյանը:
Զեկուցողին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հարցը վերաբերում էր արտաքին պարտքին՝ որ 2016 թվականին ՀՀ պետական պարտքը հասնում է ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմին: «Արդյո՞ք երկիրը չի կանգնի դեֆոլտի առջև»,- հարցրեց նա:
Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Ես կառաջարկեմ «դեֆոլտ» բառը չօգտագործել, դա կլինի այն ժամանակ, երբ պետությունը իր կառավարումն իրականացնելու ֆինանսական հնարավորություն չի ունենա կամ չի կարողանա կատարել իր վարկային պարտավորությունները: Չկա մի վարկային պարտավորություն, որը արտացոլված չէ 2016 թվականի բյուջեում»: