Փոխարժեքներ
03 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ՝ 4.4 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին էր: Դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում աճել է 5.8 տոկոսով»: Տվյալներն ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2024-ի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազել է 0.1 տոկոսային կետով, ԱՄՆ դոլարով արտահայված` պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դոլար: Պարտքի ներգրավումն ու ծավալները պլանավորված են Հայաստանի բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է, թե պարտքի ներգրավման ծավալը, և թե դրանց աղբյուրները»,- ասաց նա:
ՎահեՀովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին, ըստ ներգրավման արժույթի և ըստ ռեզիդենտության, ներքին պարտքի ծավալը, մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է:
«Մենք հիմա հասել ենք 50 տոկոս մակարդակի, ինչը բավականին դրական ցուցանիշ է: Նույնիսկ վերջին շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելուց, երբ խոսում էինք պարտքի, մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա գործընկերները խնդրում էին, որ մենք մեր փորձով կիսվենք և ցույց տանք, թե ինչպես ենք կարողացել ներքին պարտքն այդքանով ավելացնել»,- ասաց նա: