|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հյուսիային Իրաքում տեղակայված թուրքական զինուժի մի մասի հեռացումից հետո Իրաքի կառավարությունը պահանջել է թուրքական զորքի ոչ թե մասնակի, այլ ամբողջական դուրսբերումը:
Ինչպես տեղեկացնում է demokratahaber-ը՝ այդ մասին Իրաքը պաշտոնական հայտարարություն է տարածել:
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անրդադարձել էր Իրաքի Մոսուլ քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանի Զելիքան ճամբարից թուրքական զորքերի դուրսբերմանը՝ նշելով, որ դա արվել է զուտ անհրաժեշտությունից ելնելով:
Նրա խոսքով՝ Բաղդադի և Անկարայի միջև լարվածությունը խորանում է 3-րդ երկրի պատճառով՝ նկատի ունենալով Իրանին: