|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.44-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղու վերջնամասում՝ առվակում, հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մայմեխի խճուղու վերջնամասում՝ Հայրենական Մեծ պատերազմի 40-ամյակի հուշարձանին հարակից առվակում հայտնաբերված «Ֆ-1» տեսակի 2 նռնակները եղել են առանց պայթուցիչի:
Նռնակները հանձնվել են ոստիկանության աշխատակիցներին: