|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԱՄՆ-ը դատապարտել է ՌԴ-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հյուրընկալելու համար.տեղեկացնում է թուրքական Demokrathaber-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Էրիկ Շուլցին:
Շուլցը, անդրադառնալով Ասադի` ՌԴ այցին, ասել է, որ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտոգործող Ասադին դիմավորել են կարմիր գորգով:
ԱՄՆ ԱԳ նախարարությունն իր հերթին է մտահոգություն հայտնել դրա հետ կապված: Ըստ գերատեսչության` իրենց իրականում մտահոգում է Ռուսաստանի կողմից Սիրիային ցուցաբերվող ռազմական աջակցությունը: Նախարարության արած հայտարարության մեջ նշվել է, որ այս ամենն ավելի է ոգևորում ասադական ռեժիմին, ինչն էլ նպաստելու է Սիրիայի ներքին պատերազմի երկարացմանն ու ծայրահեղականների հզորացմանը: