կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 13:40
Սպորտ

Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալելու է բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին

Ռուբեն Հայրապետյանը հյուրընկալելու է բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ` բոլոր այն ֆուտբոլասերները, ովքեր վիրտուալ հարթակում՝ բլոգոսֆերայում, հանրահայտ ֆուտբոլային ֆորումներում, սոցիալական ցանցերում ամենատարբեր կարծիքներ են հայտնում հայկական ֆուտբոլի, Հայաստանի ազգային հավաքականի խնդիրների վերաբերյալ, հրավիրվում են հանդիպման եւ քննարկման ազատ ձեւաչափով. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 

Հունիսի 20-ին` ժամը 12:00-ին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակի մեծ դահլիճում հյուրընկալելու է բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի բոլոր ներկայացուցիչներին՝ բաց եւ ազատ քննարկելու ֆուտբոլային հարցադրումները: