Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Օլեգ Մատվեյչևն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Անդրկովկասի եվրասիական ինտեգրացիային և տարածաշրջանի հեռանկարներին, այս համատեքստում` Հայաստանի կարգավիճակին:
Անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության շուրջ ծավալվող քննադատություններին առ այն, որ այս տնտեսական միությունը Հայաստանին չընձեռեց ակնկալվող հնարավորությունները, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է` Մատվեյչևը նշեց, որ նորմալ է համարում այն, որ կան շատ քննադատներ:
«Քննադատներ կան տարբեր տեղերում, նաև` Հայաստանում: Բանն այն է, որ, ԵՏՄ-ին ադամակցելով, Հայաստանը չի ինտեգրվում միայն Ռուսաստանի տնտեսության մեջ: Այո, Ռուսաստանի տնտեսությունը մեծ է, բայց աշխարհում ամենամեծը չէ: Հայաստանը ԵՏՄ է մուտք գործել ընդամենը տասն ամիս առաջ, և նորմալ է, որ դեռ չկան շոշափելի դրական տեղաշարժեր: Ընձեռված են մեծ հնարավորություններ, և Հայաստանը պետք է օգտագործի այդ հնարավորությունները: Որևէ մեկը չի կարող դա անել Հայաստանի փոխարեն»,- ասաց պրոֆեսորը:
Նրա խոսքով`առնվազն տարօրինակ կլիներ, եթե Հայաստանը միանգամից շահեկան դիրքերում հայտնվեր: «Ինչպես բոլորի վիճակն է վատ, այնպես էլ` Հայաստանինը: Դեռ երկար ժամանակ էլ վատ է լինելու: Մարդկանց պետք է զգուշացնել, որ որևէ լավ բան չի սպասվում ամբողջ աշխարհում»,- ընդգծեց Օլեգ Մատվեյչևը: