|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել էինք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստ: Ի թիվս այլ հարցերի, քննարկվեց 30 ընտանիքի բնակարան նվիրելու հարցը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ բոլոր 30 ընտանիքներն էլ կա\'մ զոհված ազատամարտիկի ընտանիք են, կա\'մ Արցախյան ազատամարտի մասնակիցների:
«Այսօր բնակարանային պայմանների բարելավման կարիք շատերն ունեն, սակայն առաջնահերթությունը տրվել է զոհվածների ընտանիքներին: ՊՆ-ն մեծ` 35 ընտանիքի ցուցակ էր ներկայացրել, որոնցից 5-ի բնակարանային խնդիրը լուծվել է, իսկ մնացած 30-ը շուտով կունենան բնակարաններ»,- ասաց քաղաքապետը:
Որոշումն ընդունվեց միաձայն: