| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ-Իջեւան ավտոճանապարհին՝ Պառավաքարի հատվածում, հակառակորդի կողմից ավտոճանապարհով ընթացող քաղաքացիական եւ զինվորական մեքենաների վրա բացված կրակի պատճառով զոհվեց ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը: Վերջինս Վանաձորի մանկավարժական ինստիտուտի «Ֆիզկուլտուրա եւ սպորտ» բաժնի ուսանող էր, բուհ էր ընդունվել 2010 թվականին, զինծառայության էր մեկնել 1 տարի առաջ՝ 2012-ին:
Գարիկն ընտանիքի ավագ որդին էր, ուներ մեկ եղբայր՝ 17-ամյա Նարեկ Պողոսյանը, ով նույնպես ուսանող է, սովորում է Երեւանում, հաջորդ տարի նա եւս մեկնելու է ծառայության: Զոհված Գարիկ Պողոսյանի հարազատներից «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ տղայի հայրն Արցախյան շարժման մասնակից է, կռվի տարիներին վիրավորվել է, դարձել երկրորդ կարգի հաշմանդամ, ամեն տարի մեկնել է արտագնա աշխատանքի, ինքն ու կինը դժվարությամբ են պահել ու մեծացրել երկու որդիներին: Մեկ տարի առաջ ընտանիքի հայրը մահացել է՝ հոգսերը թողնելով կնոջ ուսերին, մայրն այժմ վաճառող է աշխատում խանութներից մեկում, ծանոթներն ասում են՝ սոցիալապես անապահով ընտանիք են:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: