Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Երեկ ԱԺ-ում քվեարկության դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին հարցը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը թեև ներկա էր նիստին, սակայն չմասնակցեց քվեարկությանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա բացատրեց, թե ինչու է այդպես վարվել:
Նա նախ նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից Սահմանադրության նախագծում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ 5 առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են, իսկ 2-ը` կիսատ-պռատ:
«Սահմանադրության նախագծի նոր տարբերակն ԱԺ նիստից ընդամենը մեկ ժամ առաջ է եղել մեր սեղանին: Ես մի փոքր ավելի ուշ եմ ունեցել և չեմ պատկերացնում` ո՞նց կարելի է ծանոթանալ նախագծին մեկ ժամվա ընթացքում: Նույնիսկ այդ մեկ ժամվա ընթացքում հնարավոր չի լինի ծանոթանալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից ներկայացված առաջարկներին, դա զուտ տեխնիկապես անհնար է: Ես անընդունելի եմ համարում, որ նման կարևոր նախագիծը, ինչպիսին Սահմանադրության նախագիծն է, մեկ ժամ առաջ է ներկայացվել Ազգային ժողով, և պատգամավորները պարտավորված են եղել քվեարկել մի նախագծի համար, որի բովանդակությանը զուտ տեխնիկապես հնարավոր չի եղել ծանոթանալ: Սահմանադրության նախագիծը դա այն փաստաթուղթը չէ, որն այդպես հապճեպ պետք է բերվեր և այդպես հապճեպ քվեարկվեր: Դեմ լինելով նախագծին` ինձ համար շատ սկզբունքային եմ համարում չմասնակցել մի քվեարկության, որի բովանդակությանը ծանոթանալն անհնար է: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկն այդ արագությամբ հնարավորություն է ունեցել ծանոթանալու այդ փաստաթղթին»,- եզրափակեց Խաչատուր Քոքոբելյանը: