Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում, ուր քննարկվում էր ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվությունը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: «Ինչո՞ւ չեք իջեցնում գնաճը և ասում եք՝ լողացող քաղաքականություն ենք վարում: Մի հատ խնդրում եմ` ճշտեք՝ ով որտեղ է լողում»,- ասաց Բագրատյանը` շարադրելով մի շարք հարցեր:
Ներսես Երիցյանը փորձեց հերթով պատասխանել բոլոր հարցերին, ինչ վերաբերում է լողալու մասին հարցին, ասաց. «Թե ով որտեղ է լողում, հարցը մի քիչ լիրիկական էր, ես չեմ կարող ասել: Ամբողջությամբ լողացող փոխարժեք որևէ երկիր երկարաժամկետում, կարող եմ ասել, չունի»:
Հրանտ Բագրատյանը խիստ դժգոհ էր Ներսես Երիցյանի պատասխաններից: Պատգամավորի կարծիքով՝ իր բոլոր հարցերը գրեթե անպատասխան մնացին:
«Ախր ի՞նչ արձագանքեմ: Դա նման է այն իրավիճակին, որ` «դե, քանի ձեռ ենք առնում իրար, եկեք ձեզ երկու անեկդոտ պատմեմ»: Ի՞նչ արձագանքեմ, ԿԲ նախագահն էլ այստեղ չէ, ես բան չունեմ ասելու, եղբա\'յր»,- դժգոհեց նա:
Ներսես Երիցյանը փորձեց շտկել իրավիճակը` ասելով, որ ինքը շատ լուրջ է վերաբերվում թե\' Հրանտ Բագրատյանին, թե\' նրա բարձրացրած հարցերին և լուրջ էլ պատասխանում է: