Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-08-08 16:12
Առանց Կատեգորիա

Չգիտեմ՝ ո՞վ, ինչո՞ւ, բայց Հայաստանի հպարտ քաղաքացուն հաստատ ձեռ են առնում. Գրիգոր Ջանիկյան

Չգիտեմ՝ ո՞վ, ինչո՞ւ, բայց Հայաստանի հպարտ քաղաքացուն հաստատ ձեռ են առնում. Գրիգոր Ջանիկյան

Գրող, թարգմանիչ, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր անկանխակալ եմ միացրել համակարգիչս: Մտածել եմ՝ շաբաթ է, իշխանությունները մեզ կխնայեն, մեր նյարդերը հանգիստ կթողնեն: Բայց՝ ո՛չ: Ոմն մեկը, որը Հայաստանի համար ճկույթը բթամատին չի մոտեցրել, բայց իմ ու քո տուրքերից, հայրենակի՛ց, միլիոններ է վայելել, ամառվա այս տապին, ամերիկյան իր զով դաստակերտում որոշել է՝ ո՛չ այս, ո՛չ այն, Արարատյան Հայաստանը հայրենիք դարձնել, աթոռից պինդ բռնվեք, չընկնեք, աշխարհի չափ հող ունեցող արաբների, նաև ասորիների համար: Տո՛, տ....ր, իբր Սփյուռքի գործերի հանձնակատար ես, նախ քո գերի հայրենիքը քո տարագիր հայրենակցիների համար ազատագրելու մասին մտածիր, հետո այս մի ափ հողը այլոց ընծայիր: Բա գնչունե՞րը, ղպտինե՞րը, քաղկեդոնացինե՞րը, քրդե՞րը, ալաուիթնե՞րը՝ նրանք էլ են ախր մեղք, նրանք էլ հայրենիք չունեն, նրանց էլ բեր Հայաստան:

Չգիտեմ՝ ո՞վ, ինչո՞ւ, բայց Հայաստանի հպարտ քաղաքացուն հաստատ ձեռ են առնում: