Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը փակ քննարկում է անցկացրել սահմանային լարվածության և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողներին միայն հայտնեց, որ քննարկումը շատ բուռն է ընթացել, քանի որ բոլորն են մտահոգված ստեղծված լարված իրադրությամբ:
Նա նշեց, որ հանձնաժողովն անելիքներ շատ ունի թե\' միջազգային հարթակներում, թե\' գործադիր կառավարման հետ համատեղ գործողություններ իրականացնելու ուղղությամբ, որպեսզի ներկայացնեն Հայաստանի ակնկալիքները և անելիքները:
Հարցին, թե ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ենթադրվում է, որ առաջիկայում կլարվի իրավիճակը: Վերջին երկու ամսիների ընթացքում վերլուծելով իրադրությունը և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դինամիկան` նկատելի է, որ հնարավոր են առավել մեծ սրացումներ: Ադրբեջանական կողմը շփման գծում կիրառում է առավել խոշոր տրամաչափի զենքեր, խաղաղ բնակավայրեր են գնդակոծվում Ադրբեջանի կողմից: Ստեղծված իրավիճակում մենք պետք է համախմբենք մեր խորհրդարանական ուժերը՝ տարբեր ճակատներում կռիվ տալու համար: Խորհրդարանականները նույնպես իրենց բաժինն ունեն` այս կռվին մասնակցելու, ուստի պարբերաբար պետք է խորհրդատվություններ անցկացնենք պաշտպանության նախարարության, արտգործնախարարության հետ՝ իրավիճակին իրազեկ լինելու ու ճիշտ գործելու համար»:
Հարցին` արդյո՞ք վերը նշվածը կարելի է համարել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկիզբ, պատգամավորը պատասխանեց, որ ամենևին դա նկատի չունի: «Երբ ասում ենք` սրացումներ, դա դեռ չի նշանակում լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Նոր իրավիճակում մենք պետք է օգտագործենք համարժեք միջոցներ և վերանայենք մեր մարտավարությունը: Ոչ միայն լինելու են համարժեք գործողություններ, այլր կանխիչ ու նախահարձակ ռազմական գործողություններ»,- ասաց Կորյուն Նահապետյանը: